ՀՀ գլխավոր դատախազին զեկուցվել է Արմավիրի մարզի դատախազության 2017թ. գործունեության արդյունքները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության 2017թ. գործունեության արդյունքների ամփոփման շրջանակներում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզի իրավապահ մյուս մարմինների պատասխանատուները:

 

ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում մարզում հանցավորության ընդհանուր վիճակը, դրա դեմ քրեաիրավական պայքարի ցուցանիշները, խնդիրները, արձանագրված հանցագործությունների դեպքերով իրականացված հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության հիմնական արդյունքները:

 

2017թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ընդհանուր  հանցագործությունների աճ 5.3%-ով, որին զուգահեռ, սակայն, գրեթե նույնքան աճել է  բացահայտման ցուցանիշը:  15%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 33.3%-ով`  սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները:

 

Մարզի կտրվածքով 2017թ. 6.3%-ով աճել են միջին ծանրության, 11,1%-ով առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշները: 5,6%-ով աճել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, այդ թվում`  անձնական գույքի հափշտակության, ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, խարդախության դեպքերով։ Նվազում է արձանագրվել խուլիգանության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունների բացահայտման ցուցանիշներում։

 

Նվազում է արձանագրվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ընդհանուր դեպքերի բացահայտման շարժընթացում: Մասնավորապես  2017թ. ընթացքում հայտնաբերվել և գրանցվել է կոռուպցիոն բնույթի 12 դեպք` 2016թ. 30 դեպքի դիմաց։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նման արդյունքները խնդրահարույց է համարել՝ պահանջելով այս ուղղությամբ կտրուկ ակտիվացնել մարզի քրեական հետապնդում իրականցնող մարմինների միջև, ինչպես նաև հանրային շրջանակների հետ սերտ համագործակցությունը: Գլխավոր դատախազը նշել է, որ հնարավոր չէ ապահովել կոռուպցիոն դեպքերի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն, եթե այն պետք է սահմանափակվի միայն կոնկրետ փաստով: Պարտադիր պետք է քննության առարկա դարձնել տվյալ պաշտոնյայի՝ որոշակի ժամանակահատվածում կատարած աշխատանքը և նրա լիազորությունների շրջանակում հայտնված քաղաքացիների հետ իրականացվեն անհրաժեշտ քննչական գործողություններ:

 

ՀՀ գլխավոր դատախազը նաև շեշտել է մարզում հանցագործությունների նախականխմանն ուղղված աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը հատկապես այն հանցատեսակներով, որոնց ցուցանիշները գոհացուցիչ չեն: Նա անհրաժեշտ է համարել հատկապես սպանության, սպանության փորձի, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերով հարուցված քրեական գործերի շրջանակում պարտադիր քննության առարկա դարձնել դրանց նախորդած  փոխհարաբերությունները, նախկին միջադեպերի առկայությունը, դրանցով պայմանավորված՝ քրեական հետապնդման մարմինների կողմից հնարավոր բացթողումները և դրանց տալ իրավական գնահատական:

 

Արթուր Դավթյանն անդրադարձել է նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի կիրառման ժամկետների երկարաձգման միջնորդությունների հիմնավորվածության հիմնահարցին: Արձանագրելով, որ նախորդ տարի Դատախազության կոլեգիայի նիստում այս հիմնահարցի քննարկման և քրեական հետապնդման մարմիններին տրված ուղենիշային հանձնարարականներից հետո քրեադատավարական պրակտիկայում նկատվում են դրական տեղաշարժեր՝ Գլխավոր դատախազը նշել է, որ նոր մոտեցումները աշխատանքային գործիքի վերածելու, ինչպես նաև որպես խափանման միջոց կալանքի կիրառման հետ կապված գործընթացների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու գործընթացը պետք է անշրջելի բնույթ ունենա:

 

Նկատի ունենալով մարզում հատկապես գյուղատնտեսության ոլորտում ձեռներեցության, ներդրումային դաշտի ակտիվացումը՝ ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է մի կողմից տնտեսական, քաղաքացիաիրավական վեճերին քրեական հետապնդման մարմինների միջամտության բացառումը, մյուս կողմից՝ հնարավոր հանցավոր ոտնձգություններին օպերատիվ արձագանքելու, դրանց ենթարկվող սուբյեկտների իրավունքների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը:

 

Ելնելով այս, ինչպես նաև Արմավիրի մարզում հանցավորության վիճակի առանձնահատկություններից, մարզի  դատախազության արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է մի շարք հանձնարարականներ: