ՀՀ նոր նախագահը զրկված է լինելու ընտրովի ներումների դեմ պայքարելու հնարավորությունից. ի՞նչ փոփոխությունների կենթարկվի ներման ինստիտուտը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ այս օրերին հասարակական և քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի չորրորդ նախագահի դերն ու ազդեցությունը երկրի ներքին և արտաքին քաղաքական կյանքում,  կառավարությունն անցյալ տարեվերջին հաստատել և խորհրդարան է ուղարկել «Ներման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, համաձայն որի՝ դատապարտյալին ներում շնորհելու իրավունքն, ըստ էության, թողնվում է վարչապետին:

Ինչպես հին Սահմանադրությամբ, այնպես էլ 2015-ին փոփոխված և առաջիկայում լիարժեք ուժի մեջ մտնող նոր սահմանադրությամբ  դատապարտյալին ներում շնորհողը Հայաստանի նախագահն է, սակայն «Ներման մասին» նոր օրենքի նախագծի օրենսդրական կարգավորումներով  իրականում վարչապետի առաջարկությամբ է նախագահը որոշելու դատապարտյալին ներում շնորհե՞լ, թե՞ ոչ:

«Ներման մասին» նոր օրենքի նախագծով՝  Արդարադատության նախարարությունը ներման խնդրագրի ստացման օրվանից  մեկամսյա ժամկետում այն ներկայացնում է վարչապետին: Հնգօրյա ժամկետում վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու նպատակով, իսկ  բացառիկ դեպքերում վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը նախագահին կարող է ներկայացնել առանց հարցը հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու:

Վարչապետը հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում այն ներկայացնում է նախագահին, վերջինս էլ իր հերթին եռօրյա ժամկետում  ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին: Եթե վարչապետը չի ընդունում առարկությունները, ապա նախագահը կարող է եռօրյա ժամկետում դիմել Սահմանադրական դատարան հակառակ դեպքում հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Մինչ այժմ դատապարտյալներին ներում շնորհելու համար որպես իրավական հիմք ծառայել է հանրապետության նախագահի 2003 թվականի նոյեմբերի 19-ի «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» հրամանագիրը: Ըստ այդմ՝ դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերն ուղարկվում են գլխավոր դատախազին կամ  ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ մեկամսյա ժամկետում եզրակացություն տալու համար։ Ներման խնդրագրերը նախքան հանրապետության նախագահի քննարկմանը ներկայացնելը, նախապես քննարկվում են նրա կողմից ստեղծված հանձնաժողովում:

Մանրամասները՝ տեսանյութում: