«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ամսվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
Բոլորը

Բանակում ոչ մարտական պայմաններում մահվան հերթական դեպքն է գրանցվել։ Մահացածը Բերդի զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանն է։ Նարեկը 7 ամսվա ծառայող էր, ապրում էր Արարատի մարզի Աբովյան գյուղում։ Երեկ մահացած զինծառայողի մարմինն այսօր տեղափոխվել է հայրենի գյուղ։

Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով, հայտնում են ՔԿ-ից։ Գերատեսչության փոխանցմամբ՝ զինծառայողի դին հայտնաբերվել է նոյեմբերի 13-ին ժամը 09:20-ի սահմաններում՝ կախված վիճակում: Ըստ ՔԿ-ի՝ հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը, փաստաթղթեր, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է:

Քննչականը հայտնում է, որ Նարեկ Գրիգորյանը եղել է ՌՈ բաժնի կարգապահական վաշտում՝ չմանրամասնելով, թե զինվորն ինչո՞ւ էր այնտեղ տեղափոխվել։ Աբովյան գյուղի վարչական ղեկավարին ևս այդ մասին մանրամասներ հայտնի չեն։

Ըստ իրավապաշտպանների տվյալների՝ Նարեկ Գրիգորյանի մահը տարեսկզբից ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան արդեն 36-րդ դեպքն է։ Նախորդ դեպքը գրանցվել էր ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 13-ին, Ագարակի զորամասում։ Հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Աղասի Դալլաքյանի դին։ Մայրը որդու հետ տեղի ունեցածի մասին Ֆեյսբուքից էր տեղեկացել։

Այս դեպքում էլ Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել ինքննասպանության հասցնելու հոդվածով։ Ինքնասպանության վարկածին ընտանիքը չի հավատում։ Ավելին՝ Աղասի Դալլաքյանի մայրը նշում է՝ ՊՆ-ն իր որդու մահվան ժամ է ներկայացրել 9:30-ը, բայց ինքը տղայի հետ խոսել է 9:48-ի հատվածում։

Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում անդրադառնալով զինվորների ոչ մարտական պայմաններում մահվան մտահոգիչ դեպքերի աճին՝ տարակուսելի բացատրություն էր ներկայացրել։ Չխոսելով բանակում միջանձնային խնդիրների և դրանց բացառման անհրաժեշտության մասին՝ պաշտպանության նախարարը նշել էր, թե զինծառայողները մահանում են քաղաքացիական կյանքում դժբախտ պատահարների պատճառով։

Մինչ նախարարը հայտարարում է, թե բարեփոխումների ուղղությամբ քայլեր են իրականացվում, մահացած զինծառայողների հարազատները պահանջում են բացահայտել մեղավորներին ու պատժել՝ այդպիսով բացառելով հետագա դեպքերը։

Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս առաջ էր անդրադարձել բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին։ 2018 թվականի հունվարի 8-ին նա հայտարարել էր․ «Մենք թույլ չենք տալու, որ սա ուղղակի դառնա լրահոսի վերնագիր։ Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու, և մենք պետք է գտնենք նրանց։ Սա է այս հրեշավոր լրահոսի առաջն առնելու տարբերակը»։

Նիկոլ Փաշինյանի իշխանության մի քանի տարիների վիճակագրությունը ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահերի առնչությամբ հետևյալն է․ 2021-ին՝ 57, 2022-ին՝ 50, իսկ 2023-ին՝ արդեն 64 դեպք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան