Հարց, որտեղ ՔՊ-ն ու ՀՅԴ-ն համախոհ են․ կուսակցություններին գումար նվիրելու շեմն ուզում են բարձրացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.02.2026 | 00:04
Հայաստանի գեղասահորդները հաջող մեկնարկեցին Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 23:14
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ 23։00-ի դրությամբ․ առաջին քառյակը
15.02.2026 | 22:34
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության առաջատարները․ նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ
15.02.2026 | 21:40
Վարազդատ Լալայանը 35 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին․ ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 21:27
Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր» – «Յուվենտուս» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Բոլորը

«Եթե մեզ անհրաժեշտ է հազար դրամ, պետք է գտնել ոչ թե մեկ հոգու, որ կտա հազար դրամ, այլ գտնել հազար հոգու, որը մեզ կտա մեկ դրամ»։ Եթե նախկինում Փաշինյանն այսպիսի համոզմունք ուներ, ապա հիմա ՔՊ-ն մեկ հոգու է փնտրում, որը 10 մլն դրամ կփոխանցի կուսակցությանը։

Նիկոլ Փաշինյանի այս ելույթից մեկ տարի անց իշխող ուժն առաջարկում է փոփոխություն կատարել կուսակցությունների ֆինանսավորման կարգում և անհատին հնարավորություն տալ, ցանկության դեպքում, կուսակցություններին մինչև 10 մլն դրամի չափով նվիրատվություն կատարել։ Այս պահին գործող առավելագույն սահմանաչափը 2,5 մլն դրամն է։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շրջանակում գումարի շեմը բարձրացնելու նախաձեռնությունը ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանինն է։

Մանավազյանի առաջարկությունը դեռևս քննարկման փուլում է։ Այն օրենսգրքի առաջին ընթերցմանը ներառված չի եղել, քննարկվելու է միանգամից երկրորդ ընթերցման ժամանակ։ ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ իր նախաձեռնությունը ռիսկեր չի պարունակում։

Այսպիսով՝ ՔՊ-ն, ըստ էության, ընդունում է, որ 2023 թվականին, քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, զարտուղի ճանապարհներով գումարներ են փոխանցվել կուսակցությանը։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ եղել էին ՔՊ-ին 2,5-ական մլն դրամ փոխանցած նվիրատուներ, որոնք իրականում սոցիալական խնդիրներ ունեն։ Լրատվամիջոցները բացահայտել էին, որ տվյալ անձինք այդ փոխանցումները կատարել են ոչ սեփական միջոցներից։ 2023-ին իշխող ուժը 1 մլն 300 հազար դոլարի նվիրատվություն էր ստացել։ Իշխանականները, հավանաբար, այս փոփոխությամբ փորձում են բացառել նախորդ սցենարի կրկնությունը՝ 2026-ին ընդառաջ։

ՔՊ-ից մեկ այլ պատգամավոր՝ Արուսյակ Ջուլհակյանը, կցկտուր պատասխաններ է տալիս հարցին՝ արդյո՞ք իշխանությունն իր իսկ նախկին մեթոդի դեմ է պայքարում։

Կուսակցություններին անհատների կողմից միանվագ նվիրատվության առավելագույն շեմը միանգամից 7,5 մլն դրամով ավելացնելու դրույթը իշխանությունները չեն ուղարկել Վենետիկի հանձնաժողով․ երբ դիմել են օրենքի փոփոխությունների փաթեթի համար եզրակացություն ստանալու համար, այն դեռևս ներառված չի եղել նախագծում։ Բացի այս, առաջարկվում է ավելացնել նաև կուսակցությունների ընդհանուր շրջանառության սահմանաչափը՝ 500 մլն-ից դարձնելով 1 մլրդ դրամ։

ՔՊ-ի 2023 թվականի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ընդհանուր մուտքերը, որոնք ներառում են նաև նախընտրական դրամահավաքը, կազմում են 927 մլն դրամ, որից ծախսվել է 903 մլն դրամը։ Իշխող ուժի բյուջեն մեծ արագությամբ է աճում․ օրինակ՝ 2018 թվականին՝ իշխանության առաջին տարում, այն կազմել է ընդամենը 105 մլն դրամ։

Ուշագրավ է այն, որ ՔՊ-ի այս նախաձեռնությանն աջակցում է Փաշինյանին «ազգակործան» ածականով բնորոշող և անխնա քննադատող Դաշնակցությունը։ ՀՅԴ-ն այն եզակի կուսակցություններից է, որ մի քանի տասնյակ անշարժ գույք ունի։ ՀՅԴ-ն ամբողջ Հայաստանի տարածքում հայտարարագրել է յոթ տասնյակը գերազանցող սեփականություն՝ անշարժ գույքի տեսքով։

Իսկ ինչպե՞ս հնարավոր դարձավ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքում ներառված ՀՅԴ-ի և Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի համախոհությունն այս հարցի շուրջ, այն դեպքում, երբ ընդդիմությունը գրեթե անխտիր դեմ է քվեարկում իշխանության բոլոր նախաձեռնություններին։ Ինչպե՞ս է ստացվել, որ  «Հայաստան» խմբակցությունը դեմ է արտահայտվել անգամ ՔՊ-ի «Հայրերի օր» ունենալու նախագծին, այնինչ կուսակցությունների ֆինանսավորման շեմը բարձրացնելու հարցում միմյանց թևութիկունք են կանգնում։

ՔՊ-ի առաջարկած և ՀՅԴ-ի կողմից անվերապահ աջակցության արժանացած նախաձեռնության վերաբերյալ Արդարադատության նախարարությունը դեռևս հրապարակային դիրքորոշում չի հայտնել։ Factor TV-ի հարցին գերատեսչությունից երկու օր է՝ չեն պատասխանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան