Հաստատվել է Ղարաբաղյան շարժման 30 ամյակի տարբերանշանը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
 
 
Հունվարի 24-ին Արցախի խորհրդարանում Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում  ներկայացվել է 30 ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները և ամփոփվել են  տարբերանշանի (լոգոյի) մրցույթի արդյունքները:

Բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ արդեն իսկ տրվել է միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մեկնարկը, որոնք չեն սահմանափակվի միայն փետրվար ամսով, այլ կընդգրկեն ողջ 2018 թվականը և կունենան համաժողովրդական բնույթ՝ սփռվելով Արցախի ողջ տարածքով: 

Պետական հանձնաժողովն առաջարկում է միջոցառումների անցկացման թիրախավորված և նպատակային ծրագիր, որի իրականացման համար կներգրավեն հանրային, քաղաքական ու գիտական շրջանակներին, պաշտպանության բանակին, արտաքին աշխարհին և հայկական Սփյուռքին: 

Այնուհետև հանձնաժողովի անդամները քննարկել և ամփոփել են Ղարաբաղյան շարժման 30 ամյակի միջոցառումների տարբերանշանի մրցույթի արդյունքները: Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի ներկայացմամբ՝ 2017թ. դեկտեմբերի 10-31-ը հայտարարված մրցույթի ընթացքում 26 մասնակցի կողմից հանձնաժողովին է ուղարկվել 77 տարբերանշանի էսքիզ: Քննարկման ընթացքում հաղթող է ճանաչվել Նինա Շահվերդյանի ներկայացրած տարբերանշանը և Արմեն Ղուկասյանի նախագիծը՝ պաստառների համար:

Միջոցառումների ծրագրով նախատեսվում է նաև հոբելյանական հուշամեդալի, թեմատիկ գրքերի ու բրոշյուրների, ֆոտոալբոմի, նամականիշի թողարկում, փաստագրական ֆիլմերի, տեսահոլովակների պատրաստում, հանրապետության ողջ տարածքում ցուցահանդեսների, տարբեր մրցույթների, սպորտային ու մշակութային միջոցառումների կազմակերպում:

Հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 10-15-ին` պահպանելով երեսուն տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակացույցը: Հանդիսավոր միջոցառումները կկազմակերպվեն փետրվարի 20-ին:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը ներկայացրել են համալիր միջոցառումների շրջանակում նախատեսված ոլորտային ծրագրերը:

Ամփոփելով նիստը, հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջիկա օրերին կշարունակվեն աշխատանքները հոբելյանական միջոցառումների բեմագրերի շուրջ:

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին