Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) յոթերորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Նայջել Շորթին (Անգլիա): Լիլիթ Մկրտչյանն առանց խաղի կես միավոր ստացավ (մրցաշարի կանոնակարգի համաձայն, ցանկության դեպքում նա կարող էր հանգստյան օր ընտրել, որի համար կես միավոր է տրվում): Յոթ տուրից հետո Արոնյանը 5.5 միավորով 7-րդ տեղում է, իսկ …

