Վերջին օրերին կարևոր իրադարձություններից է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա, նրա հանդիպումը Ֆրանսիայի ղեկավարության և նախագահ Մակրոնի հետ, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Սարգսյանի ելույթը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Եվս մեկ անգամ վերահաստատվեց, որ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ իրականացնում է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, ինչպես պարոն նախագահն ասաց, մենք ԵՏՄ …

