ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 17-ին, ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Shamshyan.com կայքը հայտնում է, որ ոստիկանները Ներքին Կարմիրաղբյուրի «Չնգլի Գյոլ» կոչվող հատվածում ամբողջովին այրված ВАЗ 2106 մակնիշի 64 ՕՍ …

