«Հունվարի վերջին կսկսվի գլոբալ «քիմմաքրումը», որի ալիքը Հայաստան կհասնի ապրիլի մոտակայքում». քաղաքագետ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, նկատեց, որ Սերժ Սարգսյանը ակնհայտ նախապատրաստում է իր ապագա վարչապետությունը: «Դա ակնհայտ է մի քանի քայլերով, բայց նաև հղի է մի շարք խոչընդոտներով, որովհետև կարծում եմ, որ Հայաստանում ապրիլից առաջ արդեն սկսել են խոչընդոտներ առաջանալ և այդ խոչընդոտները շատ զգալի են փոքր մակարդակներով»,- ասաց քաղաքագետը:

Սեդրակյանի խոսքով՝ ապրիլին իշխանության փոփոխությունը, այնուամենայնիվ, հեշտ չի լինելու: «Թանկացումների հետ կապված վայրիվերումները հուշում են, որ այդքան էլ հեշտ չի լինելու այդ տրանսֆերը, որովհետև գրգռելու են ինչ-որ խնդիրներ, իսկ էդ խնդիրները կան, ու մարդկանց դժգոհության թվաքանակն աճելու է»,- կանխատեսեց Սեդրակյանը:

Օրերս ԵԽԽՎ ամբիոնից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ապրիլից հետո մեր երկրի ընթացքը բարեփոխումների ճանապարհով նոր արագություն է ստանալու՝ հավաստիացնելով, որ քաղաքական կամքի շնորհիվ Հայաստանը կատարել է ԵԽ-ի առջև ստանձնած հիմնական հանձնառությունները: Այս կապակցությամբ Անուշ Սեդրակյանը հետևյալ դիտարկումն արեց. «Ի տարբերություն Ռուսաստանի, Եվրոպան և Միացյալ Նահանգները չեն դնում և չեն հանում Հայաստանի ղեկավար կազմը, չեն մասնակցում ընտրություններին պրոռուսական ընդդիմության տեսքով: Ինձ թվում է, որ դա ավելի շատ մեսիջ էր ուղղված Եվրոպային, որ Սերժ Սարգսյանը մտադիր է իրականացնել ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնության շրջանակներում իր անձնական և Հայաստանի պարտավորությունները»:

Անուշ Սեդրակյանը նաև կարծում է, որ հունվարի վերջից ԱՄՆ նոր պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ անդրադառնալու է նաև Հայաստանի իշխանության վրա, և որ Հայաստանի ԱԳ նախարարի նախկին խորհրդական Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, առաջին ծիծեռնակն էր: «Հունվարի վերջին կսկսվի այն գլոբալ «քիմմաքրումը», որի ալիքը Հայաստան կհասնի ապրիլի մոտակայքում, և այդ ժամանակ կտեսնենք, թե ոնց կդասավորվեն ուժերը»,- եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները դիտեք Անուշ Սեդրակյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան