Նոր նախարարներն իրենց պաշտոնը ստանձնելիս կերդվեն

Լուրեր

25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:10
10 հազարի ուժը․ սոցիալական քայլ, թե նախընտրական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:00
Սամվել Կարապետյանն ինչո՞ւ հիմա չի հրաժարվում ՌԴ-ի սիրելի անձնագրից․ ինչո՞ւ միայն հաջողության դեպքում․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:51
Վարչապետն այցելել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարան
25.02.2026 | 19:39
Չորս ոստիկաններ կազատվեն ծառայությունից
25.02.2026 | 19:27
«Բուդյո-Գլիմտն» ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
25.02.2026 | 19:14
Վտանգ զգացին, թոշակները բարձրացրեցին. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:00
Կոռուպցիոներները հիմա իշխանության են․ օլիգարխներն ստանում են մաքսային և հարկային արտոնություններ, մուծվում ՔՊ-ին․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 18:47
ԱԳՆ խոսնակը՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին
25.02.2026 | 18:33
Նարեկ Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
25.02.2026 | 18:27
Տնտեսական աճի պոտենցիալն է թույլ տվել ավելացնել թոշակները, որը 75 միլիարդ դրամ տարեկան ծախս է․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 18:18
Սպերցյանը պատմել է՝ ինչպես է Պատրիկ Կլյույվերտը փորձել նպաստել իր տեղափոխությանը «Բարսելոնա»
25.02.2026 | 18:15
Մարտի 1-ի գործով ձերբակալվել է Հովհաննես Թամամյանը//ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբայրը դատապարտվել է․ ԼՈՒՐԵՐ
25.02.2026 | 18:09
Ի՞նչ է նշանակում՝ մի պաշտոնից հանում, տանում են այլ պաշտոնի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 18:02
Ադրբեջանական բենզինն արագ սպառվում է, պետք է շատ բերենք, որ գինն իջնի․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության ապագա անդամները պարտավորված են լինելու «առաջադրման» փաստաթղթեր ներկայացնել: Այս մասին տեղեկանում ենք  Հայաստանի արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ  դրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծից:

Օրինագծի 2-րդ հոդվածի 1-ին կետն ամրագրում է կառավարության կառուցվածքը և կազմը: Ըստ այդմ, ամրագրվում է, որ կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Այդպիսով՝ առաջին փոխվարչապետի ինստիտուտի ամրագրումը, ըստ ամենայնի, կոչված է ապահովելու Կարեն Կարապետանի  հետագա կարգավիճակը:

 Նույն օրենքի 2-րդ կետում թվարկված են թվով 18 նախարարությունները.

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.

2) առողջապահության նախարարությունը.

3) արդարադատության նախարարությունը.

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը.

5) արտաքին գործերի նախարարությունը.

6) բնապահպանության նախարարությունը.

7) գյուղատնտեսության նախարարությունը.

8) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը.

9) կրթության և գիտության նախարարությունը.

10) մշակույթի նախարարությունը.

11) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը.

12) պաշտպանության նախարարությունը.

13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը.

14) սփյուռքի նախարարությունը.

15) տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը.

16) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը.

17) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը

18) ֆինանսների նախարարությունը:

Ինչպես տեսնում ենք, նախարարությունների կազմի և անվանումների մեջ ոչ մի փոփոխություն չկա: Վերը բերված ցանկում նույնությամբ նշված են գործող նախարարությունների անվանումները:

Կառավարության կազմավորման հետ կապված օրինագծի կարգավորումները նույնությամբ կրկնում են Սահմանադրության 150-րդ հոդվածի պահանջները: Այն է. «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»:

Կառավարության կազմավորման հետ կապված օրինագծով առաջարկվող նորամուծությունները վերաբերվում են «թղթաբանությանը»: Մասնավորապես, վարչապետը առաջին փոխվարչապետի, երկու փոխվարչապետների և նախարարների թեկնածությունների անունները ներառող առաջարկությունը հանրապետության նախագահին ներկայացնելիս նաև կից փաթեթ պետք է ներկայացնի: Կից փաթեթը իր մեջ պետք է ներառի.

  • թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ Կառավարության անդամ նշանակվելու համաձայնության մասին.
  • տեղեկանք՝ թեկնածուի` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
  • հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը.
  • թեկնածուի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
  • համառոտ կենսագրությունը.
  • Կառավարության անդամ նշանակելու մասին հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:

Առաջին չորս կետերում թվարկված փաստաթղթերի նկարագրությունը նույնությամբ կրկնում է պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի պահանջները:  Իսկ հրամանագրի նախագիծը ներկայացնելու պահանջը ևս մեկ անգամ ամրագրում է, որ կառավարության կազմի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում հանրապետության նախագահը գործնական լիազորություն չունի: Նա կարող է միայն առարկել, եթե կարծում է, որ նախարարի կամ փոխվարչապետի թեկնածուները չեն համապատասխանում Սահամանդրության պահանջներին, այն է. ՀՀ քաղաքացի չեն, կամ ՀՀ քաղաքացիությունից բացի այլ երկրի քաղաքացի էլ են, կամ վերջին չորս տարին Հայաստանում մշտապես չեն բնակվել, կամ էլ վերջին չորս տարին միայն ՀՀ քաղաքացի չեն հանդիսացել: Եթե հանրապետության նախագահը նման առարկություններ ունի, ապա նա եռօրյա ժամկետում պետք է դիմի ՍԴ: Վերջինս էլ հինգօրյա ժամկետում պետք է որոշի՝ նախարարի կամ փոխվարչապետի թեկնածուն համապաստասխանում է սահմանդրության պահանջներին, թե՝ ոչ: Իսկ եթե հանրապետության նախագահն անգամ անգործություն դրսևորի և ոչինչ չանի, ապա միևնույն է՝ երեք օր անց օրենքի ուժով փոխվարչապետներն ու նախարարները կհամարվեն նշանակված:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրինագծի 3-րդ հոդվածի 8-րդ կետը նման դեպքրի համար նախատեսում է. «… վարչապետը անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունը ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում»:

Նորամուծություններից մեկն այն է, որ կառավարության անդամները իրենց լիազորությունները ստանձնելիս երդվում են, երդման տեքստն էլ օրինագծում ամրագրված է. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

 

Կառավարության գործունեությունը

 

Օրինագծի երրորդ գլուխը ամրագրում է կառավարության անդամների իրավասությունները, մասնավորապես վարչապետի դեպքում, քանի որ Սահմանադրությամբ նա է լինելու երկրի փաստացի ղեկավարը: Այս տեսանկյունից ամենակարևորը վարչապետի իրավասությունների առաջին կետն է, որն ամրագրում է. «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար»: Մնացած իրավասությունները, որոնք վերաբերում են վարչապետի կողմից կառավարության գործունեությունը կազմակերպելուն, փաստացի մեկ խնդիր են լուծելու՝ ապահովելու են վերը բերված առաջին կետի իրականացումը:

Հատկապես ուշագրավ է այն փաստը, որ օրինագծով վարչապետի նստավայրը հստակեցված չէ: Նշվում է միայն, որ վարչապետի նստավայրը Երևան քաղաքում է: Սա թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի ներկա իշխանությունները դիտարկում են վարչապետի նստավայրը տեղափոխելու տարբերակը,   և այն  ներկայիս՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում չի լինելու: Վերջին շրջանում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ը, ներկայիս նախագահականը, իսկ Հանրապետության հրապարակի մասնաշենքում տեղակայվելու են փոխվարչապետները:

Օրինագծով ամրագրված են նաև փոխվարչապետների և նախարարների գործունեության կազմակերպման կարգավորումները, կառավարության նիստերում հարցերի քննարկման եւ որոշումների կայացման ընթացակարգերը, ինչպես նաև անցումային փուլում կառավարության աշխատակազմի ձևափոխումը վարչապետի աշխատակազմի, ու այսպես շարունակ:

Նախատեսվում է, որ օրինագիծը պետք է ուժի մեջ մտնի հանրապետության նոր նախագահի  պաշտոնը ստանձնելու պահից, ասել է, թե՝ ապրիլի 9-ից:

Վահան Հարությունյան