Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա մամլո ասուլիսում արձագանքելով լրագրող Մհեր Արշակյանի հարցին՝ թե ինչպես անդամակցեց այն կուսակցությանը, որն իր իսկ բնորոշմամբ՝ երկրի տնտեսությունը հասցրել էր «ծայրահեղ ծանր վիճակի»՝ ասաց. «Շատ համարձակ եմ անդամակցել»: Կարեն Կարապետյանը, սակայն, իր համարձակ պատասխանում սխալ արտասանեց հարազատ կուսակցության անունը՝ ասելով «Հայաստանի Հանրապետության կուսակցություն»: Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում …

