ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստին անդրադարձավ Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու 2017 թվականի զեկույցի արդյուքներին: «Համաշխարհային բանկը հրապարակել է գործարարությամբ զբաղվելու զեկույցը, որը ցույց է տալիս՝ գնահատման ժամանակահատվածում արձանագրվել է ինը կետով նահանջ: Թեև զեկույցում դասակարգման հիմք հանդիսացող ինդեքսում մենք արձանագրել ենք 0.59 կետով փաստացի աճ, երկրների խիստ մրցակցության պայմաններում դա բավարար չի եղել …

