Հռոմում փորձել են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
«Ելք» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Իտալիայի ոստիկանությունը ներխուժել է Հռոմում հյուրանոցի իր սենյակ ու փորձել ձերբակալել իրեն:
«Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցի սենյակը՝ Հռոմում։
Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում։)))»,- գրել է նա: