ԱՄՆ-ի «Կրեմլյան զեկույցում» ներառվել են Պուտինի 210 մերձավորները. Պետդեպը հրապարակել է ցուցակը

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է, այսպես կոչված, «կրեմլյան զեկույցը», որում ներառվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձակա շրջապատից 210 անուն։ Ցուցակում հայտնվածներից 114-ը ՌԴ քաղաքական գործիչներ են, 96-ը՝ գործարարներ, որոնց կարողությունը կազմում է ավելի քան 1 մլրդ դոլար. փոխանցում է kommersant.ru-ն:

Ցուցակում ներառվել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի, փոխվարչապետ Դմիտրի Կոզակի,  ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի անունները, ինչպես նաև  պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, տնտեսական զարգացման հարցերով նախարար Մաքսիմ Օրեշկինի և այլ նախարարների անուններ։ Գործարարներից ցուցակում հայտնվել են Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը, Ալիշեր Ուսմանովը, Արկադի և Բորիս Ռոտենբերգները, Գենադի Տիմչենկոն և այլք։

Հավելված «Բ»-ում՝ «օլիգարխներ» հատվածում, ներառված են ռուսաստանաբնակ 3 հայ գործարարների անուններ. Սամվել Կարապետյան, Դանիլ Խաչատուրով և Սերգեյ Գալիցկին- Հարությունյան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ հունվարի 30-ից Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել օտարերկրյա ընկերությունների կամ մարդկանց նկատմամբ՝ «Ռուսաստանի պաշտպանության կամ հետախուզության ոլորտի կազմակերպությունների կողմից կատարված գործարքների համար»: Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը և ԱՄՆ Գանձապետարանը Կոնգրեսին ներկայացրել էին պատժամիջոցների գործողության մասին «գաղտնի զեկույց», որը, սակայն, չի հրապարակվել: