Մենք այս մեկ տարին բաժանել էինք մեր գործողությունների համար մի քանի ուղղությունների, որոնցից առաջինը համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքի փոփոխությունների խնդիրը լուծելն էր. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ամփոփելով նախարարության վերջին 9 ամիսների աշխատանքը: «Կարևոր խնդիր էր, որը մենք վերջերս ավարտեցինք, խոշորացված համայնքների համար ծրագրային բյուջետավորմանը անցնելու գործընթացի …

