Կանանց ծաղրող այդ նվաստացուցիչ նյութի պատասխանատվությունը կրում է ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև Արդարադատության նախարարությունը. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
Բոլորը

Անազատության մեջ գտնվող կանայք ներկայացվեցին որպես ծաղրանքի օբյեկտ. Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Լավ երեկո» հաղորդաշարի շրջանակում կանանց գաղութում նկարահանված աղմկահարույց ռեպորտաժին՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Դա անթույլատրելի է ցանկացած հեռուստաընկերության կողմից, սակայն Հանրային հեռուստաընկերության կողմից, որը գործում է մեր՝ հարկատուներիս հաշվին, դա առավել անթույլատրելի է»,- նշեց իրավապաշտպանը՝ հարց հնչեցնելով՝ հաղորդման հեղինակները փորձե՞լ են հասկանալ այդ կանանց հարազատների հոգեվիճակը, հարցրե՞լ են՝ ինչ խնդիրներ ունեն և այլն:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ այդ նվաստացուցիչ ռեպորտաժը հարված էր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որի պատասխանատվությունը կրում է ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլ նաև Արդարադատության նախարարությունը:

Նշենք,որ կալանավայրեր այցելելու բազմաթիվ խնդրանքներ են լինում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից, սակայն դրանք մերժվում են՝ առանց լուրջ հիմնավորումների: Իրավապաշտպանի խոսքով, Հ1-ին նկարահանման հնարավորություն տալով, ակնհայտ խտրական վերաբերմունք է դրսևորվել, ինչին պետք է հետևի տվյալ քրեակատարողական հիմնարկ այցելելու լրագրողների պահանջն Արդարադատության նախարարությանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան