ՍԴ նախագահին էլ են ցանկանում դարձնել ոչ լեգիտիմ․ ինչո՞ւ են շտապում Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրել

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախաձեռնել է Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության գործընթաց։ ԱԺ նախագծերի շարքում արդեն իսկ ներառված է ՍԴ նախագահի ընտրության հարցը, ինչը ինքնին անօրինական է․ ՍԴ նախագահը փաստացի կդառնա ոչ լեգիտիմ պաշտոնյա։

Բանն այն է, որ ՍԴ նախագահի ընտրության գործընթացը կարող է մեկնարկել միայն այդ պաշտոնի թափուր մնալուց հետո։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի յոթանասունամյակը լրանում է մարտի 23-ին։ Այսինքն, նրա պաշտոնը թափուր կդառնա հաջորդ օրվանից՝ մարտի 24-ից։ Սա այն դեպքում, երբ խորհրդարանի նախագահը մարտի 12-ին արդեն նախաձեռնել է ՍԴ նախագահի նշանակման գործընթաց և մարտի 20-ից 23-ը կայանալիք քառօրյայի օրակարգում նախատեսում է այդ հարցը քննարկել։

Ավելին, ՍԴ նախագահի պաշտոնի թափուր լինելը հենց այնպես չի լինում ու ԱԺ նախագահն էլ այդ մասին լուրերի թողարկումից չի տեղեկանում։ Որպեսզի ՍԴ նախագահի պաշտոնը թափուր համարվի, խորհրդարանի ղեկավարությունն այդ մասին պաշտոնապես՝ գրավոր պետք է տեղեկացվի։ Իսկ դա տեղի է ունենում հետևյալ կերպ․ Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում է կայացնում՝ ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան անդամի պաշտոնի, այս դեպքում միաժամանակ նաև նախագահի պաշտոնի թափուր մնալու մասին։ Այդ որոշումը պաշտոնական գրությամբ ուղարկվում է խորհրդարան, որի հիման վրա ԱԺ նախագահը նախաձեռնում է թափուր մնացած պաշտոններում նշանակման գործընթացը։ Ո՛չ Սահմանդրությունը և ո՛չ էլ ՀՀ Սահմանդրական դատարանի մասին օրենքը ՍԴ գործող անդամի կամ նախագահի առկայության դեպքում նորի նշանակում չի նախատեսում։

Այսպես, ՀՀ Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 83-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է․ «Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ Սահմանադրական դատարանի կազմից / ԱԺ-ն/ նշանակում է Սահմանադրական դատարանի նախագահ»։

ՍԴ մասին օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետն իր հերթին սահմանում է «Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Սահմանադրական դատարանի նախագահ նշանակվում է Սահմանադրությամբ սահմանված կարգով»։ Այլ կերպ ասած, բոլոր դեպքերում ՍԴ նոր նախագահի ընտրությունը կարող է տեղի ունենալ միայն այդ պաշտոնի թափուր մնալու դեպքում, այս մոտեցումը վիճարկման ենթակա չէ։

Ի դեպ, ամենևին էլ պատահական չէ, որ ԱԺ նախագահը, ասել է թե՝ ՀՀ իշխանությունները, շտապում են և պատրաստ են Հրայր Թովմասյանին նույնիսկ անօրինական ճանապարհով ՍԴ նախագահ դարձնել։ Բանն այն է, որ եթե մարտի 20-ից 23-ը կայանալիք քառօրյայի ընթացքում Հրայր Թովմասյանին նշանակեն ՍԴ նախագահ, ապա նա կպաշտոնավարի մինչև 2040 թվականը, քանի որ այդ դեպքում նոր Սահմանադրության համապատասխան դրույթները դեռևս ուժի մեջ մտած չեն լինի։ Իսկ եթե օրինական ճանապարհով գնան, այն է՝ սպասեն, որպեսզի ՍԴ նախագահի պաշտոնը դառնա թափուր և դրանից հետո նոր միայն Հրայր Թովմասյանին նշանակեն ՍԴ նախագահ, ապա դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ քառօրյայի ընթացքում, որը նախատեսված է ապրիլի 10-ից 13-ը։ Այսինքն, նոր Սահմանդրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտած կլինի։ Իսկ նոր Սահմանդրության 166 հոդվածի համաձայն, ՍԴ նախագահը նշանակվում է 6 տարի ժամկետով՝ առանց վերընտրման իրավունքի։

Այլ կերպ ասած՝ օրինական նշանակման դեպքում Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում կպաշտոնավարի մինչև 2024 թվականը։ Ի դեպ, ժամանակից շուտ՝ անօրինական ճանապարհով նշանակելվու դեպքում, Հրայր Թովմասյանն անչափ խոցելի կլինի։ Չասենք իշխանափոխության, նույնիսկ ներկա իշխանությունների ներքի փոփոխությունների, վերադասավորումների դեպքում, ցանկացած պահի նրան կարող են պաշտոնանկ անել։

Վահագն Հովակիմյան