Օրենքի փոփոխության հիմքում դրված էր ապաքաղաքականացնել բուհերի կառավարումը, սակայն արվում է ճիշտ հակառակը. Անահիտ Բախշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը վտանգավոր դրույթ է պարունակում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Ըստ տիկին Բախշյանի՝ նախագիծը, որը հանրային քննարկման էր դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում, կառավարություն է ուղարկվել փոփոխությամբ, համաձայն որի, բուհերի խորհուրդների կազմերը հաստատելու է վարչապետը:

«Այս դրույթը e-draft.am կայքում տեղադրված տարբերակում չկար: Սա ճիշտ հակառակ նպատակն ունի, որովհետև օրենքի փոփոխության հիմքում դրված էր ապաքաղաքականացնել բուհերի կառավարումը: Ինչի մասին խոստացավ հինգերորդ անգամ նախարար դարձած Լևոն Մկրտչյանը»,- նշեց տիկին Բախշյանը՝ համաձայնելով այն տեսակետների հետ, որ Հայաստանում բոլոր լծակները փոխանցվում են ապագաա վարչապետին:

Կրթության մեկ այլ փորձագետ Արևիկ Անափիոսյանն էլ կարծում է, որ նոր օրենքի նախագիծը պետք է միտված լիներ դասախոսի դերն ու կարևորությունը բարձրացնելուն: «Պետք է լիներ այնպես, որ դասախոսն ունենար ակդեմիական ազատություն և հնարավորություն ստանար աշխատանքը շարունակելու ոչ թե բուհից դուրս, այլ բուհում»,- հավելեց Արևիկ Անափիոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: