Կարո Փայլանը՝ Թուրքիայի ՆԳՆ-ին. քրիստոնեական կառույցների վրա հարձակումներ իրականացնողներն արդյո՞ք կպատժվեն

Լուրեր

13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մարտի 6-ին Տրապիզոնում գտնվող Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման հարցով դիմել է երկրի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին. տեղեկացնում է EH-ն:

Նախարարին հասցեագրած հարցադրման մեջ Փայլանը, շեշտելով, որ սա վերոնշյալ եկեղեցու վրա հարձակման առաջին դեպքը չէ, եկեղեցին նախկինում էլ է մի քանի անգամ հարձակման ենթարկվել, նշել է. «2011 թվականի հունվար ամսին եկեղեցու գմբեթի լուսավորված խաչը սպառնալիքների թիրախ էր դարձել: Եկեղեցու վրա շշեր են նետվել, որոնցից մեկի մեջ գրություն է դրված եղել՝«եկեղեցու խաչը կամ դուք իջեցրեք, կամ մենք կիջեցնենք» բովանդակությամբ: Այնուհետև 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո մի խումբ անձինք՝ քարերով ու մուրճերով զինված հարձակվել է եկեղեցու վրա, կոտրել պատուհանները, վնասել դուռը»:

Հայ պատգամավորը, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ տարիներ շարունակ այս եկեղեցին հարձակման թիրախ է, հարցադրում է արել նախարարին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում եկեղեցու անվտանգությունն ապահովելու համար, և արդյոք վերջին դեպքերի առնչությամբ հետաքննություն սկսվել է թե ոչ:

Փայլանը նաև հարցրել է, թե առհասարակ Թուրքիայում քրիստոնյաների դեմ ատելության հողի վրա իրականացված, օր օրի ավելացող հանցագործությունները կանխելու համար ինչ քայլեր են իրականացվում. արդյոք քրիստոնեական կառույցների վրա նմանատիպ հարձակումներ իրականցնողները կպատժվեն թե ոչ:

Նշենք, որ սույն թվականի մարտի 6-ին Տրապիզոնի Քեմերքայա թաղամասում գտնվող Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա հարձակում էր տեղի ունեցել: Միջին տարիքի մի տղամարդ կրակ էր բացել եկեղեցու ուղղությամբ և փախուստի դիմել: