Դեկտեմբերի 11-ին Երևանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանություններն առաջին անգամ հանձնեցին «Հանուն հավասար հնարավորությունների» ֆրանս-գերմանական համատեղ մրցանակը: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Մատենադարանում՝ «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության» շրջանակում: Առաջին մրցանակին արժանացավ Գյումրիում գործող «Ագաթ – Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը: «Ագաթն» ավելի քան տաս տարի իրագործել է ավելի քան 50 նախագիծ և ծրագիր՝ աջակցություն ցուցաբերելով 1000-ից …

