Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվում է ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության՝ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Ընդդիմադիր դաշինքն առաջարկում է հանձնաժողովը ստեղծել, որն էլ կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության օգուտները և վնասները: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, հարցի հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանին խնդրեց բացատրել, թե ինչով …

