«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու մասին զինգրքույկներում նշումների անհետացումների շուրջ նոր իրադարձություններ են ծավալվում: Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի հունվարին զորացրված մի ժամկետային զինծառայող մեծ աղմուկ էր բարձրացրել՝ հայտարարելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին, սակայն իրենց զինգրքույկներում այդ նշումը կա՛մ ջնջել էին, կա՛մ որևէ նման նշում չեն իրականացրել: …

