Երբ չկա ներդրում, այն կարելի է նաև նկարել

Լուրեր

18.03.2026 | 23:19
1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը կալանավորվեց
18.03.2026 | 23:11
34,576 տեղահանված անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, մերժման զրո դեպք ունենք․ ՆԳ նախարար
18.03.2026 | 22:50
Ադրբեջանում մեկ անձ է ձերբակալվել, որը, ըստ ՊԱԾ-ի, շանտաժի է ենթարկել Ալիևների ընտանիքին հարսի մասի նյութերով
18.03.2026 | 22:37
Ուղևորափոխադրումների ոլորտում գործող ապահովագրական պահանջների մասով նախատեսվում են նոր կարգավորումներ
18.03.2026 | 22:06
Թրամփը կարծում է, որ Հորմուզի նեղուցի անվտանգությունը նպատակահարմար է թողնել «այն օգտագործող երկրներին»
18.03.2026 | 21:54
Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին․ Մերց
18.03.2026 | 21:30
Առաջարկում եմ ժողովրդավարական ընդդիմությանը սկսել բանակցություն համախմբման նպատակով. Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 21:16
Իսրայելը հայտնել է Բեն-Գուրիոն օդանավակայանում ինքնաթիռների վնասման մասին
18.03.2026 | 21:00
«Ունենք 2 հայ վիրավոր, մեկը փոքրիկ երեխա է»․ ինչ է կատարվում Իրանի ու Իսրայելի հայաշատ քաղաքներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 20:52
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.03.2026 | 20:42
Մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖ
18.03.2026 | 20:30
ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզայի ազատականացման երկխոսություն է վարում․ կարծում եմ՝ երկար չի տևի գործընթացը․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 20:21
Գլխուղեղի աջակողմյա կաթվածով կալանավորը երկրորդ կաթվածն է ստացել
18.03.2026 | 20:05
Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը
18.03.2026 | 19:52
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած
Բոլորը

Հայաստանի պաշտոնական քարոզչությունը կառավարության գործունեության դրական ֆոն ստեղծելու համար մշտապես դիմել է տարատեսակ հնարքների։ Այս գործելաոճը ընդունված է եղել պայմանավորել տվյալ պահին կառավարության ղեկավարի անձով։ Հենց այս չհայտարարված ընկալումն էր պատճառը, որ երբ անցած տարվա սկզբին նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց սպասվող ներդրումների մասին, նրա ասածը միանգամից չընդունվեց որպես հենց այնպես ասված խոսք։ Կարապետյանը դեռևս ընկալվում էր իբրև գործարար-կառավարիչ, այսինքն, ենթադրվում էր, որ նա որևէ հայտարարություն անելիս իրեն հաշիվ տալիս է ու դժվար թե դատարկ խոստումներ տա։

Շուրջ մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանը նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել էր․ «Շատ կարծրացած կարծիք կա, որ Հայաստանում փող դնելու տեղ չկա, մեկ ա, փող դնես, չենք աշխատելու և այլն։ Այդ իսկ պատճառով ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դա այդպես չի, և մենք այսօր արդեն ունենք հաստատված 3.2 միլիարդ դոլարի ինվեստիցիոն ծրագրեր, որտեղ հստակ գրված է և՛ ֆինանսական աղբյուրը, և՛ ով է կատարելու, և՛ ինչ ենք անելու ու արդյունքում ինչ ենք ունենալու, ինչ աշխատատեղ: Որից 830-850 միլիոն դոլարը մենք նախատեսում ենք անել 2017 թվականին»։

Այսօր ՀՀ կառավարության կայքում հրապարակվեց մի փաստաթուղթ, որը վերնագրված է․ «Հաշվետվություն 2017 թ. Հայաստանում իրականացված ներդրումային ծրագրերի կատարողականի վերաբերյալ»։

Պաշտոնական քարոզչության հնարքներից անտեղյակ միամիտ ընթերցողը նման վերնագրով նյութ տեսնելիս կարող է կարծել, որ դրանում ինքը կգտնի մի ցանկ, որտեղ նշված կլինի՝ այսինչ ընկերությունը կամ անձը ներդրել է այսքան գումար, այնինչը՝ այսքան և այսպես շարունակ։ Փոխարենը կառավարության կայքում հրապարակված փաստաթուղթն այնպես է կազմված, որպեսզի ոչ մի կոնկրետություն չունենա և հնարավոր չլինի դրանում բերված տվյալները ստուգել։

Այսպես, հաշվետվության ամենասկզբում ասվում է․ «Ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ ըստ ոլորտների և ֆինանսական աղբյուրների: Այն ներառում է պետական, վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացված՝ ընդհանուր՝ 856,5 մլն դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվել են գերատեսչությունների համակարգման ոլորտներում»։ Այնուհետև բերված է մի աղյուսակ, որում թվով տասնվեց նախարարությունների անվանումներն են, իսկ դիմացը՝ թվեր են գրված, որոնք գերատեսչության համակարգման ոլորտում ներդրված գումարների չափն է։ Հաջորդ ցանկերում էլ բերված են այդ թվերի իբր թե բացվածքները։ Ըստ այդ փաստաթղթի՝ ամենաշատ ներդրումներն իրականացվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգում՝ 293 միլիոն 597 հազար 293 դոլար։ Համաձայնեք, որ պատկառելի թիվ է։ Ուստի, անչափ հետաքրքիր է իմանալ, թե կոնկրետ որ ընկերություններն են ներդրել, մի գուցե հանրությունը պահանջի այդ գործարարին շքանշան տալ։ Բացվածքում, սակայն, վերը նշված թիվը հետևյալ կերպ է ներկայացված․ հանքարդյունաբերություն՝ 251 մլն 157 հազ. դոլար, ատոմային էներգիայի ոլորտում իրականացված ծրագիր՝ 30 մլն 119,1 հազ. դոլար, էլեկտրաէներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրեր՝ 12 մլն 241,1 հազ. դոլար։ Այսինքն, մի կողմից պղնձի խտանյութի և մնացած հանքանյութերի վաճառքից ստացված գումարներն են մատուցում իբրև ներդրում, մյուս կողմից՝ ատոմակայանի գործունեության ապահովման նպատակով իրականացվող ծախսերը։

Իրականում, վերը նշված 293 միլիոն 597 հազար 293 դոլարից միայն 12 մլն 241,1 հազ. դոլարը կարող էր համարվել ներդրում, այն էլ, եթե հստակ նշվեր կոնկրետ ընկերությունների անունները։

Հաջորդ ամենախոշոր ցուցանիշ ապահովածը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է․ 175 մլն 209 հազ․ 904 դոլար։ Այդ թվի բացվածքն էլ այսպիսին է․ ճանապարհաշինություն, տրանսպորտային ենթակառուցվածքների վերանորոգում՝ 105 մլն 149,3 հազ. դոլար, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ցանցերի վերազինում և արդիականացում ՝ 69 մլն 818,8 հազ. դոլար և հեռահաղորդակցություն՝ 241,8 հազ դոլար։ Փաստորեն, պետական վարկով իրականացվող ճանապարհաշինությունը ներկայացվում է իբրև ներդրում։ Նույն հաջողությամբ, կառավարությունը կարող էր ասել, որ անցած տարի երկուսուկես միլիարդ դոլարի ներդրում է եղել, ի վերջո Հայաստանի անցած տարվա պետական բյուջեն հենց այդքան է եղել, այդքան գումար ծախսվել է, ին՞չ վատ ներդրում է։ Կամ ի՞նչ է նշանակում «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ցանցերի վերազինում և արդիականացում»։ Բանն այն է, որ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի ձեռնարկություններն իրենց եկամուտների մի մասն անընդհատ ներդնում են՝ ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով, և պարզ չէ, թե այստեղ ինչ կապ ունի կառավարությունը։

Ինչևէ, մնացած ոլորտներում կատարված ներդրումների հետ կապված պատկերը նույնն է և դրանց առանձին-առանձին անդրադառնալը՝ ժամանակի անիմաստ վատնում է։ Վերջում հավելենք, որ Հայաստանի պետական պարտքը 2017 թվականին ավելացել է 832 միլիոն 500 հազար դոլարով, գրեթե այնքան, որքան Կարեն Կարապետյանի խոստացած և ըստ կառավարության հաշվետվության՝ իրականացված ներդրումներն են։ Միայն թե՝ այս դեպքում խոսքը ոչ թե անհայտ ներդրողների գումարների, այլ շատ կոնկրետ փողերի մասին է, որոնք վաղ թե ուշ՝ ստիպված ենք լինելու վերադարձնել մենք՝ ՀՀ հարկատուներս։

Վահագն Հովակիմյան