ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրն այսօր կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ պաշտպանել և ապահովել խաղաղ հանրահավաքի ազատության իրավունքը, քանի որ երկրում շարունակվում են բողոքի ցույցերը. փոխանցում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի պաշտոնական կայքը: «Մարդիկ հիմնարար իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը խաղաղ ցույցերի ժամանակ: Իրավապահ մարմինները պետք է ոչ միայն զերծ մնան խաղաղ հավաքի ազատության իրավունքին միջամտելուց, այլև …

