Սիրելի՛ Սերժ, ժամ առաջ ինքնաթիռի տոմս առ ու արի Հայաստան. Փաշինյանը՝ Սերժ Թանկյանին

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հիշեցրեց, որ այսօր վաղ առավոտից Երևանում հնչում են ավտոմեքենաների շչակների ձայները, ինչը փաստում է, որ  ժողովրդական հեղափոխությունը, փաստորեն, վեր է ածվել ժողովրդական տոնախմբության, քանի որ մարդիկ զգում են իրենց մոտալուտ հաղթանակը: 

Փաշինյանն այնուհետև անդրադարձավ ոստիկանների գործողություններին և ընդգծեց, որ ոստիկանները ևս ակնհայտորեն փոխել են իրենց կարծիքը՝ ապացուցելով, որ Սերժ Սարգսյանն այս երկրում համակիրներ չունի. «Սիրելի՛ ոստիկաններ, ու՞մ եք դուք պաշտպանում և ումի՞ց եք պաշտպանում: Դուք պետք է ցած դնեք ձեր մահակները և ժողովրդի առաջ բացեք Բաղրամյան 26-ի դռները»:

Փաշինյանը կոչով դիմեց նաև Սերժ Թանկյանին՝ խնդրելով այս օրհասական պահին, ժամ առաջ ինքնաթիռի տոմս առնել և  գալ Հայաստան: