13 Փետրվար 2018 | 14:25
Շախմատի ԵԱ. Հայաստանի շախմատային ջոկատը Բաթումում կմասնակցի տղամարդկանց անհատական առաջնությանը
Մարտի 17-28-ը Բաթումում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը (շվեյցարական մրցակարգ, 11 տուր), որին, ըստ նախնական տվյալների, կմասնակցի 31 երկրի 280 շախմատիստ: Հայաստանը կներկայացնի 33 շախմատիստ, այդ թվում տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը եւ այլք: Առաջնությունում հանդես կգան նաեւ կանանց ազգային հավաքականի …