Այն ինստիտուտները, որոնց գործողությունները հանգեցնում են մարդու իրավունքների լրջագույն խախտմանը, խոսքը Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության մասին է, ըստ էության ենթարկվելու են ապագա վարչապետին: Այս մասին այսօր «Անվերահսկելի կառավարություն. ինչու՞ են Անվտանգության խորհրդի կազմից դուրս թողել երկրի նախագահին ու ԱԺ խոսնակին» թեմայով քննարկմանն ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: «Պառլամենտական կառավարումը ենթադրում էր, …

