Թուրքիայում 7-րդ անգամ երկարաձգվեց արտակարգ դրությունը

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Ապրիլի 18-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում երկրում գործող արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշում է կայացվել. փոխանցում է ermenihaber-ը:

Արտակարգ դրությունը, որը սահմանվել էր Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, երկարաձգվել է ևս 3 ամսով: Հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիայում այն արդեն 7-րդ անգամ է երկարաձգվում:

Արտակարգ դրության պահպանման օգտին են քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում»  (ԱԶԿ-AKP) կուսակցությունը և «Գորշ գայլերի» քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը: Այդ քաղաքական ուժերը դաշինքով կմասնակցեն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններին։

Արտակարգ դրությունը  երկարաձգելու վերաբերյալ առաջարկն արվել էր նախօրեին տեղի ունեցած Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում։ 

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայում 272 քաղաքացի էր զոհվել, 2.194-ը՝ վիրավորվել: Օրեր անց՝ հուլիսի 21-ին, երկրում հայտարարվեց եռամսյա արտակարգ դրություն, որն արդեն 6 անգամ երկարաձգվել է: Արտակարգ դրության ընթացքում ողջ երկրով մեկ տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, փակվել են բազմաթիվ ընդդիմադիր թերթեր ու հեռուստաալիքներ, հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեղադրանքով տասնյակ հազարավոր պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից: