Ընդդիմադիր պատգամավորը լրագրողից է ակնկալում ոստիկանապետի հրաժարականի պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Արտակ Զեյնալյանը քաղաքական հարցերին չի պատասխանում։ Մասնավորապես, նա անպատասխան թողեց այն հարցը, թե ինչ են մտածում «Ելք»-ում Հայաստանում ստեղծված վիճակից դուրս գալու մասին:

«Ես կօգտվեմ իմ ազատության իրավունքից և չեմ ընկնի ձեր ծուղակը»,- լրագրողին ասում է ընդդիմադիր պատգամավորը։

Փոխարենը պարոն Զեյնալյանը կասի, որ «Քայլ արա մերժիր Սերժին» շարժման բերման ենթարկված բոլոր քաղաքացիների իրավունքները խախտված են։ Պատգամավորն ինքը ծեծի հետքեր է տեսել բերման ենթարկվածների վրա: «Ոստիկանն իրավունք չունի ցուցարարին ծեծել»,- եզրակացնում է պատգամավորը։

Հայտնի են նաև անչափահասներին բերման ենթարկելու դեպքեր։ Այդ մասին, ըստ Արտակ Զեյնալյանի, տեղյակ չեն պահում ծնողներին, թույլ չեն տալիս հարցաքննվել փաստաբանի ներկայությամբ։ Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ պետք է այդ ամենի համար գոնե Վլադիմիր Գասպարյանը հրաժարական տա՝ որպես ոլորտի ներկայացուցիչ։ Քաղաքական մարմնի ներկայացուցիչը, որի ենթական է կառավարությունը, նկատում է, որ դա լրագրողի գործն է, կարող է լրագրողը պահանջել:

«Արտակ Զեյնալյան- Դուք ինձ էդպիսի առաջարկ ներկայացնում եք, որ ես ի՞նչ անեմ։

Լրագրող- Չէ, Ձեր կարծիքը։

Արտակ Զեյնալյան-Գասպարյանը պետք է հրաժարակա՞ն տա։

Լրագրող- Չէ, էն ապօրինությունները, որոնք Դուք նշեցիք, դրանցից հետո կարո՞ղ եք պահանջել։

Արտակ Զեյնալյան- Այդ ապօրինությունների համար պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, որոնք մասնակցել են այդ ապօրինություններին»։

 

Մհեր Արշակյան