Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին մայիսի 15-ին հրավիրել է Բեռլին. տեղեկացնում է ТАСС-ը: «Հանդիպումը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին, հստակ ծրագիր դեռևս չկա, դրա մասին լրացուցիչ կհայտարարենք», – ասել է ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին այցը պլանավորում է կատարել Բեռլին: …