Ինձ համար իշխանությունը վայելք չէ, իրենց է թվում, թե վայելք է. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Շանթ» ՀԸ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էն քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
Բոլորը

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը: Արամ Աբրահամյանի հարցին՝ միտինգները խանգարո՞ւմ են տնտեսական աճին,  պատասխանել է. 

«Գիտեք, եթե ես այդպես ասեմ, մարդկանց մեկնաբանությունները կարող են այլ լինել: Մարդկանց իրավունքները, ազատությունները ամենաառաջնայինն են: Բայց էդ առաջնային իրավունքները, եթե իրականացվեն տրամաբանության սահմաններում, ապա որևէ կերպ դրանք չեն խոչընդոտի տնտեսական զարգացմանը, բայց երբ որ դրանք դառնում են անհամաչափ, երբ որ դրանք վեր են ածվում խցանումների Երևանում, ապա Դուք ի՞նչ եք կարծում, դա կարո՞ղ են դրականորեն ազդել: Եթե Դուք հանկարծ որոշել եք գնալ Փարիզ ու լսում եք, որ Փարիզի փողոցներում տրանսպորտ չի աշխատում, որովհետև այնտեղ միտինգ է, կգնա՞ք: Հանգիստ անցկացնելու համար Դուք կգնաք անհանգի՞ստ վայր: Պարզ չի որ այդպես է: Կամ եթե դուք լինեք ներդրող, ո՞ր երկրում ներդրում կանեք. կանեք այնտեղ որտեղ գերշահույթ եք ստանալու, հանգստությունից անհանգստությունից անկախ, որովհետև գերշահույթը մարդկանց ձգում է, կամ պիտի մի այնպիսի երկրում կանեք, որտեղ օրենքները իդեալապես  գործեն, կամ էլ մի երկրում, որտեղ կայունություն կա և օրենքները գնալով կատարելագործվում են: Ես ինչո՞ւ  պիտի մի տեղ գնամ ներդրում անեմ, որտեղ անհանգստություն կա, որտեղ բազմությունը կարող է ներխուժել օֆիս և ասել, գիտե՞ք, մենք ձեր ազատությունը սահմանափակում ենք: Կամ մտնել խանութ և ասել, գիտե՞ք, դուք այսօր չպիտի առևտուր անեք: Ակնհայտ մի բան է: Խոսքը անցկացնելու ձևի մեջ է, ոչ թե իրավունքները սահմանափակելու մեջ: Մենք երբեք, որևէ պարագայում չենք գնա իրավունքների սահամանփակման»: 

Ապա նաև խոսել է այն մասին, որ ընտրությունից մի քանի ամիս հետո մարդիկ ասում են, թե՝ գիտեք չենք ընդունում այդ մարդուն, եկեք նոր ընտրություններ անցկացնենք:

«Ով որ չի սիրում, իմ խորհուրդն է՝ համբերատար սպասել, տեսնել՝ երկիրն ինչպես է զարգանում, եզրակացություններ անել, և եթե այդ եզրակացությունները չեն գոհացնի իրենց, նոր ընտրությունների ժամանակ իրենք քվեներն ուրիշին տան կամ մարդկանց համոզեն, որ այդ քվեները տան իրենց, ում դուրը չի գալիս: Եվ իրենք գան, ու ինչպես իրենք են կարծում, «վայելեն» այս իշխանությունը: Ինձ համար իշխանությունը վայելք չէ: Իրենց թվում է, թե վայելք է», ասել է Սերժ Սարգսյանը: