ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան համոզված է՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով, հաղորդում է kp.ru-ն։ «Մենք համոզված ենք, որ բարեկամական Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով՝ իրավական դաշտում»,- ասել է Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

