Ինչպես ճանապարհ սարքել․ խորհուրդներ՝ Գագիկ Մելիքյանից

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Հանրապետական»  խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարից հետաքրքրվեց՝ ե՞րբ է վերակագնվելու Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջան ճանապարհահատվածը, քանի որ այն նման է հրետակոծված ռազմական ճանապարհի։ 

«Ե՞րբ մեր վարորդները հնարավորություն կունենան  Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածով երթևեկելու՝ գոնե միջին որակի ճանապարհով,  և  ի՞նչ ժամանակահատվածում կավարտվի Բագրատաշեն-Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի վերանորոգումը»,- հարցրեց պատգամավորը։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նշեց, որ Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջան ճանապարհահատվածում շինարարական աշխատանքերն արդեն սկսվել են և ասֆալտապատման համար վաղվանից տեխնիկան կաշխատի այդ հատվածում։

Ինչ վերաբերում է Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածին, ապա նախարարը նկատեց, որ ներառվել է աշխատանքների երկրորդ փուլ և այս տարի կսկսվեն։

Նախարարի պատասխանից հետո պատգամավորը մի դիտարկում կատարեց՝ կապված ճանապարհաշինական աշխատանքների որակի հետ․ «Ասեք, որ չի կարելի փոսերի մեջ հող լցնել։ Հողով ճանապարհ չեն սարքում, դա ընդամենը մինչև հաջորդ անձրև է տևում»։