Արցախի ոստիկանությունը փակել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը. պատճառը «Ազգային վերածնունդ» կուսակցության հանրահավաքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ` հունիսի 12-ին, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը կոչով դիմել է արցախցիներին՝ այսօր՝ ժամը 5-ին, գալ Վերածննդի հրապարակ, որտեղ առաջարկվելու էր Արցախում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու տարբերակներ: Ոստիկանությունը, սակայն, փակել է հրապարակ բերող բոլոր ճանապարհները և առաջարկել հանրահավաքն անցկացնել հարակից Նելսոն Ստեփանյանի անվան այգում: 

Ավելի վաղ նշված կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեսբուքյան իր գրառման մեջ ասել է. «Մի քանի ժամ առաջ ես ու Հայկ Խանումյանը հանդիպել ենք Ստեփանակերտի քաղաքապետի ու ավագանու հետ, որպեսզի քննարկենք այսօրվա մեր հանրահավաքի հետ կապված հարցերը: Հայկը քաղաքապետին ներկայացրել է հիմնավորումներ, թե ինչու մենք քաղաքապետարանից հանրահավաք անցկացնելու թույլտվություն չենք խնդրել:

1. մենք տարիներ շարունակ գրավոր դիմումներ էինք ներկայացնում քաղաքապետարան՝ խնդրելով մեզ տրամադրել տարածք հավաքի համար: Մի անգամ նույնիսկ գրավոր դիմումի մեջ նշել էինք, որ պատրաստ ենք հանրահավաք անել քաղաքապետարանի կողմից նշված ցանկացած վայրում ու ցանկացած օր: Սակայն մեր բոլոր գրավոր դիմումները մերժվել են:

2. Մենք անիմաստ ենք համարում հավաքի անցկացման թույլտվություն խնդրել մի պաշտոնյայից, ով մի քանի տարի առաջ բառացիորեն ասել է. «էդ օրենքներին մի խաբվեք»:  Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը իր ավագանու ներկայությամբ հայտարարել է, որ նա այդպիսի արտահայտություն չի արել և պահանջել է ապացույցներ ներկայացնել»:

Այս պահին ոստիկանության ներկայացուցչի և Հայկ Խանումյանի միջև բանակցություններ են ընթանում ստեղծված վիճակից դուրս գալու համար:

 
Մարութ Վանյան. Ստեփանակերտ 
 
Մանրամասները՝ տեսանյութում: