ՀՀ կառավարությունը 2017 թվականի օգոստոսի 10-ի նիստի N 34 արձանագրությամբ հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության հնագիտության զարգացմանը նպաստող միջոցառումների 2017-2025 թվականների ծրագիրը և ժամանակացույցը: Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հնագիտական ժառանգության պահպանությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, հանրահռչակմանը, ինչպես նաև երկրի կայուն զարգացման գործընթացներում հնագիտական ժառանգության` որպես տնտեսական ռեսուրսի դիտարկմանը նպաստելը: Ծրագրով նախատեսվում է 22 միջոցառումների կատարում, …