ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է նշանակել Անի Մխիթարյանին՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 7-ի ԲԴԽ-14-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը:Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի գրասենյակից: