Չես ուզում ծառայել բանակում, վճարի՛ր

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

Թուրքիայում ևս մեկ անգամ կարող է կիրառվել վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համակարգը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս նշել է, որ վճարի դիմաց զինծառայությունից ազատվելու համակարգի հիմնական ներդրման մասին խոսք չի կարող լինել, սակայն իրենք քննարկում են 2018-ին այն ևս մեկ անգամ ժամանակավոր կիրառելու մասին:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ երկրի քաղաքական իշխանությունները այս համակարգը կիրառելուց առաջ պետք է քննարկումներ անեն զինվորական իշխանությունների հետ:

«Թուրքիայի զինված ուժերն արդեն զգալիորեն անցել են պրոֆեսիոնալ ծառայության: Այդ անցումը դեռ շարունակվում է: Այժմ էլ վճարովի համակարգի կիրառման պահանջարկ կա: Ընտրություններից հետո այս թեման կքննարկենք զինված ուժերի ղեկավարության հետ: Պահանջները, տարիքային սահմանափակումներն ու այլ պայմանները քննարկելուց հետո քայլ կանենք այս ուղղությամբ: Դա մեր օրակարգում է»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նշենք, որ Թուրքիայում ժամանակ առ ժամանակ կիրառվել է որոշակի վճարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու կարգը: Այս համակարգը նախատեսված է հիմնականում սովորելու աշխատելու կամ այլ անձնական պատճառներով Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող, սակայն այդ երկրի զինապարտ քաղաքացի հանդիսացող անձանց համար: Համակարգի վերջին կիրառկումը եղել է 2014 թվականին, իսկ ծառայությունից ազատվելու վճարը կազմել է 18000 թուրքական լիրա (ներկայիս փոխարժեքով 3.8 հզ. դոլար):

ermenihaber.am