Վալերի Օսիպյանը ոստիկանության կադրերի վարչության անձնակազմին հանձնարարել է ունենալ կադրային ռեզերվի անձնական քարտարաններ

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հունիսի 15-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության կադրերի վարչության ու ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Անդրադառնալով ծառայության գործունեության հիմնախնդիրներին և առաջնահերթություններին` Վալերի Օսիպյանն ընդգծել է  կոռուպցիոն ցանկացած դրսևորման բացառման հրամայականը` նկատելով, որ կադրերի անաչառ ու պրոֆեսիոնալ ընտրությամբ է պայմանավորված թե համակարգի արդյունավետության աստիճանը, թե բարոյահոգեբանական մթնոլորտը:

Ոստիկանության պետը կարևորել է հատկապես նոր ծառայության անցնողների հանդեպ սրտացավ և օբյեկտիվ վերաբերմունքը, քանի որ հաճախ առաջին տպավորությամբ է պայմանավորված ոստիկանի հետագա ողջ աշխատանքային կենսագրությունը:

Վալերի Օսիպյանը նշել է նաև կադրերի ներհամակարգային տեղաշարժի կանոնակարգման անհրաժեշտությունը` պատասխանատուներին հանձնարարելով ունենալ կադրային ռեզերվի անձնական քարտարաններ, ինչը թույլ կտա հստակ տեսնել առկա պատկերը և առավելագույն արդյունավետությամբ իրականացնել նոր նշանակումները:

Ոստիկանության պետը կարևորել է նաև աշխատանքային ու կատարողական կարգապահության ամրապնդման անհրաժեշտությունը, ինչի համար հիմք կդառնան գործնական պարապմունքներն իսկապես գործնական և առարկայական դարձնելուն ուղղված քայլերը, քանի որ իր պարտականություններին լիարժեք տիրպետող ոստիկանության ծառայողը միայն կարող է ողջ ծավալով կատարել պարտականությունները և և հասնել անհրաժեշտ արդյունքների:

Խորհրդակցության ավարտին Վալերի Օսիպյանը քննարկված հարցերի վերաբերյալ կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել մասնակիցներին: