Factor.am-ը ահազանգ է ստացել Ալավերդի քաղաքի բնակիչներից, որոնք հայտնում են, որ երեկվանից ողջ քաղաքը ծածկված է Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխատարից դուրս եկող ծխով: «Երեկվանից խեղդվում ենք էդ ծխից, մինչև հիմա չի դադարել, շարունակում ենք շնչել աղտոտված ու վտանգավոր օդը»,- նշեց բնակիչներից մեկը: Թե «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխատարից դուրս ժայթքող …

