Փաստաբանները գործադուլի կդիմեն սեպտեմբերի 13-ին: Այս մասին տեղեկությունները «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց փաստաբան Երվանդ Վարոսյանը: Գործադուլին արդեն միացել է հարյուրից ավելի փաստաբան: Այդպիսով փաստաբանները բողոքում են դատարաններ և քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու ժամանակ իրենց խուզարկելու պահանջների դեպքերի դեմ: