Լարված դրություն՝ ԱԱԾ-ի շենքի դիմաց
Այս պահին լարված իրավիճակ է ԱԱԾ շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում ձերբակալված գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցները:
Բախումներ են սկսվել ոստիկանության և բողոքի ակցիա իրականացնող քաղացիների միջև, որոնց ոստիկանությունը թույլ չի տալիս մոտենալ ԱԱԾ շենքին:
«Գեներալ, գեներալ» վանկարկումներով նրանք պահանջում են այս պահին ազատ արձակել Մանվել Գրիգորյանին: