ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, Տ. Մուրադյանի ներկայացրած հաղորդումը տեղեկություններ է պարունակում, որ 2018թ.-ի ապրիլի 13-ից Երևան քաղաքի փողոցներում և հրապարակներում տեղի ունեցած հավաքների անցկացման ընթացքում քաղաքացիները փորձել են դադարեցնել Երևան-Աբովյան ավտոճանապարհի երթևեկությունը, իսկ այդ հատվածում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության …

