«ԵՊՀ շրջանավարտների միավորում»-ից` Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչոյի) կնոջը. չհայտարարագրած և թաքցրած գույքը. Հետք

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Ավան համայնքի Ծարավ Աղբյուր փողոցում, սոցիալական հատուկ ծրագրով բնակարանով ապահովված երիտասարդ ընտանիքների համար կառուցված  բազմաբնակարանների տարածքում, արդեն 1,5 տարի է` գործում է «Նոր զովք» սուպերմարկետը: Այս մասին գրում է hetq.am-ը:

«Նոր զովք»-ը վարձակալում է տարածքը Ռուզաննա Բեգլարյանից, ով 2016 թվականին դարձել է շինության գերակշիռ հատվածի սեփականատերը:

Ռուզաննա Բեգլարյանը, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի կինն է, ով օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի գույքի և եկամուտների հայտարարագիր:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից մեր ձեռք բերած` Ծարավ Աղբյուր 55/15 հասցեի սեփականության մասին վկայող փաստաթղթերի համաձայն` նույն հասցեում 5 առանձին տարածքներ կան, որից 4-ի սեփականատերը Ռուզաննա Բեգլարյանն է, իսկ մեկինը` «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը: Առաջին տարածքը վարձակալությամբ հանձնված է «Նոր զովք»-ին: Երկրորդ և երրորդ տարածքները տնօրինում է Ռուզաննա Բեգլարյանը, իսկ շենքի հետնամասում` 4-րդ շինությունը, վարձակալության է հանձնված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ին: Եվ միայն 5-րդ տարածքն է, որ տնօրինում է կառուցապատող «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն:

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանին գրավոր հարցում ուղարկեցինք` պարզելու, թե ինչ հիմունքներով է շինությունը հատկացվել Ռուզաննա Բեգլարյանին: Վերջինս տեղեկացրել է, որ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրերի շրջանակում կառուցված բոլոր բազմաբնակարան համալիրներում, շահառուների կենցաղ-սպասարկման պահանջմունքները բավարարելու նպատակով կառուցվել են հասարակական նշանակության օբյեկտներ (հաշվի առնելով կառուցված շենքերի հարակից տարածքներում այդպիսի ենթակառուցվածքների իսպառ բացակայությունը): Դրանք օրենքով սահմանված կարգով վաճառվել են այլ քաղաքացիների և ներկայումս ծառայում են որպես խանութներ, սպասարկման կենտրոններ, հանրային սննդի կազմակերպման օբյեկտներ, մարզասրահներ և գրասենյակներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: