ՊՆ-ում քննարկել են սահմանամերձ համայնքների խնդիրները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր՝ հունիսի 28-ին տեղի է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Հանձնաժողովի անդամները քննարկել են հուլիսի 8-ին Մոսկվայում կայանալիք բիզնես ֆորումի նախապատրաստական աշխատանքները, որի ընթացքում ռուսաստանաբնակ գործարարների եւ արտադրողների հետ քննարկվելու են Հայաստանի սահմանամերձ համայնքներում ներդրումների ու արտադրամասերի կառուցման վերաբերյալ հարցեր ու առաջարկներ։ Դրանք կնպաստեն սահմանամերձ համայնքների բնակչության զբաղվածության ապահովմանը, իսկ ներդրողների համար կդառնան արդյունավետ բիզնեսի աղբյուր։ Նշվել է նաեւ, որ անցնող տարում գործուն քայլեր են ձեռնարկվել սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, գործարար միջավայրի ձեւավորման, շրջկենտրոնների եւ սահմանամերձ համայնքների միջեւ առկա զարգացման անհամամասնության հնարավորինս կրճատման, առկա սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ հանձնաժողովի համար առաջնային կարեւորության հարցը սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգության ապահովումն է: Դավիթ Տոնոյանը կարեւորել է նաեւ սոցիալական հաջողված նախաձեռնություններին զուգահեռ ներդրումային կոնկրետ ծրագրերի ապահովումն ու սահմանամերձ համայնքներում նպաստավոր գործարար միջավայրի ստեղծումը: