Թուրքիան լծվել է սեփական ՀՕՊ համակարգերի արտադրությանը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան բազմակողմանի աշխատանքներ է տանում հակաօդային պաշտպանության իր զինանոցը հարստացնելու և կատարելագործելու ուղղությամբ։ Թուրքական առաջատար «ASELSAN», «ROKETSAN» ռազմարդյունաբերական ընկերությունները Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության հետ համագործակցությամբ  ջանք չեն խնայում տեղական հնարավորություններով նախագծված և մշակված զինատեսակների սերիական արտադրություն ապահովելու համար։ 

Այս ոլորտում Թուրքիայի նպատակն է հնարավորինս օգտագործել սեփական ներուժն ու հակաօդային պաշտպանության ոլորտում որքան հնարավոր է շատ տեղական նախագծեր կյանքի կոչել։ Մյուս կողմից, Թուրքիան մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի աշխատանքային ենթախմբերի և միջպետական ռազմարդյունաբերական համագործակցությանն ուղղված նախագծերին՝ այդպիսով ծանոթանալով և հետևելով ՀՕՊ համակարգերի մշակման ու արտադրության ոլորտում միջազգային ասպարեզում կիրառվող մեթոդներին։

Մասնավորապես շարունակվում են «Hisar» նախագծի աշխատանքները, որով նախատեսված է ՀՕՊ համակարգերի արտադրություն ինչպես տեղական կարիքների համար, այնպես էլ արտահանման նպատակով։ Այս ՀՕՊ համակարգերի («Hisar -A» / 15 կիլոմետր և «Hisar –О» / 25 կիլոմետր)  առաջին փորձարկումներն արդեն հաջողությամբ իրականացվել են։ Նախատեսվում է, որ «Hisar-A»-ն շահագործման կհանձնվի 2020թ․, իսկ «Hisar-O»-ն՝ 2021թ․։

«Göktüğ» նախագծի շրջանակներում մշակվում են օդ-օդ տեսակի հրթիռներ։ Իսկ առաջիկայում ավարտին կհասցվեն «Korkut» նախագծի շրջանակներում մշակված համակարգերի՝ ծովային պլատֆորմներին ինտեգրմանն ուղղված փորձարկումները։ «Korkut» համակարգերն արդեն իսկ սկսել են համալրել Թուրքիայի ռազմածովային ուժերի զինանոցը։ Արդեն հաջողությամբ փորձարկված «Korkut-D» նախատիպը առանց օպերատորի մասնակցության ընդունակ է կրակի տակ առնել և ոչնչացնել ծովի մակերույթով մեծ արագությամբ մոտեցող թիրախը։

Որպես հեռահար ՀՕՊ համակարգեր՝ Թուրքիան շարունակում է հույսեր կապել  Ռուսաստանից ստանալիք S-400 հրթիռային համակարգերի հետ, իսկ առավել երկարաժամկետ ծրագրերում նախատեսում է նաև արտադրել սեփական հեռահար ՀՕՊ համակարգերը։

ermenihaber.am