Փախուստ ՀՀԿ -ից. քաղաքականության մեջ խելքի և բարոյականության բացակայության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդամենը երեք ամիս առաջ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության, ՀՀԿ-ի թիմի միասնականության մասին հայտարարություններ անող ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորները մեկը մյուսի հետևից խզում են իրենց երբեմնի տանիք հանդիսացած կուսակցության հետ կապերը։

Ամենաթարմ օրինակը՝ «Ջերմուկ գրուպի» նախագահ Աշոտ Արսենյանն է, որն այսօր հայտարարեց, թե հեռանում է Հանրապետական կուսակցությունից և ՀՀԿ խմբակցությունից։

Նկատենք, որ Արսենյանը սպասվածից երկար մնաց ՀՀԿ-ի հետ, այն դեպքում, երբ նրա գործընկերներից ոմանք Հանրապետականից ձերբազատվեու ուղղությամբ շատ արագ քայլեր ձեռնարկեցին։

Ամենաարագը գեներալ Մանվել Գրիգորյանն էր, ով Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո դեռ մեկ լիարժեք օր էլ չանցած՝ ուրացավ իր ՀՀԿ թիմի անդամ լինելը։

Այս ուրացումը, սակայն, գեներալ պատգամավորին չփրկեց․ ՀՀԿ-ի իշխանության օրոք նրա խայտառակ գործունեության պատկերը բացահայտվեց և Արցախի հերոսն այժմ կանգնած է ոչ միայն ազատությունը, այլև հերոսի ու գեներալական կոչումները կորցնելու հեռանկարի առաջ։

Նոր իշխանության գովքն անելու հարցում բավականին արագ կողմնորոշվեց նաև Մանվել Գրիգորյանի երբեմնի անբաժան ընկերը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, ով Սերժ Սարգսյանին երկրպագում էր ըստ պահանջի, անգամ Աստված էր կանչում, որ նա դառնա վարչապետ:

Արդեն մայիսի 1-ին Սեյրան Սարոյանը հայտարարեց, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանն են եղել ԱԺ ընդդիմադիրները։ Ավելին, նա դիմեց Փաշինյանին՝ նեղսրտելով, թե ինչու է Փաշինյանն իրեն մենակ թողնում։

Այսօր արդեն Սեյրան Սարոյանը ո՛չ Սերժ Սարգսյանի համար է Աստված կանչում, ո՛չ էլ իր երբեմնի անբաժան ընկերոջ՝ Մանվել Գրիգորյանի։ Ու թեև նա դեռ ՀՀԿ խմբակցության անդամ է, սակայն դա էլ ամեն վայրկյան կարող է փոխվել։

ՀՀԿ խմբակցությունից հեռացողներից ուշագրավ էր նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գևորգյանի ձևակերպումը։ Նա մայիսի 29-ին դուրս գալով ՀՀԿ-ից ու ԱԺ նույնանուն խմբակցությունից՝ հայտարարեց․ այսօր չեմ տեսնում առողջացմանն ուղղված ոչ մի էական գործողություն:

Այնուհետև Գևորգյանը քննադատեց ՀՀԿ-ին՝ ասելով, թե ՀՀԿ-ից դուրս գալով՝ ինքնամաքրվեցին: Նա նաև ներքին խոհանոցից բացահայտումներ արեց, ասելով, թե «Բոլորի կարծիքը ոչ բոլոր դեպքերում էին հաշվի առնում, իսկ հետո դու կարող էիր իմանալ, որ քո անունից հայտարարություն է արվել»:

Իսկ արդեն Մանվել Գրիգորյանի հայտնի մերկացումից հետո նախկին ոստիկանապետի փեսան ասաց․«Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով, երևի թե, այս երկրի առաջին հարյուրյակի մեջ էլ չի մտնում … Դե հիմա ունեցել են թույլտվություն՝ բռնել են, էն ժամանակ չեն ունեցել՝ չեն բռնել, բայց որ ինֆորմացիային տիրապետել են՝ միշտ էլ եղել է»։

Փոխակերպման առանձնահատուկ օրինակ է ԱԺ Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը։ Նախկինում ՊՆ նախարարի հասցեին քննադատությամբ հանդես եկողներին բռնաբարել և վառել սպառնացող Շմայսը, ԱԱԾ կողմից իր բնակարանում իրականացված խուզարկությունից հետո գրական հայերենի զարմանալի իմացություն դրսևորեց՝ դրեթե շնորհակալություն հայտնելով ԱԱԾ-ին՝ իր տուն ներխուժելու համար։

Ժամանակին Սերժ Սարգսյանի կոմպետենտության մեջ կասկածող Նիկոլ Փաշինյանի հասցեին ԱԺ-ում հայհոյանքներ հնչեցրած Շմայսը, ով նաև հեղափոխության օրերին ֆուռով փակել էր Արգավանդի խճուղին՝ թույլ չտալով ցուցարարներին առաջ գնալ, իսկ իրենից պարզաբանում պահանջող լրագրողներին էլ սպառնում էր, այսօր արդեն շտապում է քննադատել նախկին իշխանությունների վայրագությունները և ասում, որ ուզում է հանգիստ ապրել:

Առաքել Մովսիսյանն այլևս ոչ մեկին բռնաբարելու կամ գլուխը թռցնելու սպառնալիքներով հանդես չի գա։ Արդեն լավ է, բայց արդյոք հեզության այս դրսևորումները բավարա՞ր են, որ մոռացվեն նրա նախորդ արարքները։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանից ձերբազատվողների ցանկում հետաքրքիր էր տեսնել նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Ժամանակին նա հայտարարում էր, որ իր ճակատին «Օրինաց երկիր» է գրված, ապա այդ գիրը փոխարինվեց «Բարգավաճ Հայաստանով»։ Ու թեև ՀՀԿ-ի ձեռագրով գիր՝ ասել է թե՝ կուսակցական տոմս Բալասանյանը չուներ, սակայն հենց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցության շնորհիվ էր դարձել քաղաքապետ, որին հունիսի 18-ին Գյումրու ավագանին զրկեց պատվավոր քաղաքացու կոչումից։ Բալասանյանն, իհարկե, չմասնակցեց քվեարկությանը:

ԱԺ երբեմնի ամենաազդեցիկ Հանրապետական խմբակցությունը, թեև, շարունակում է մնալ ամենամեծաթիվը, սակայն դա էլ ժամանակի ընթացքում կարող է փոխվել, առավել ևս, որ այսօր ՀՀԿ խմբակցության անդամներից շատերը սպասում են հարմար առիթի, ինչպես որ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը, ով իբրև ՀՀԿ-ից դուրս գալու պատճառ նշեց , թե Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիների հետ անկաշկանդ բանակցելու հարցում խոչընդոտում է իր Հանրապետական լինելը։

Սերժ Սարգսյանը մի առիթով հայտարարել էր, որ իր գործունեությամբ պատրաստվում է հերքել այն տարածված միտքը, թե քաղաքականությունն անբարոյականություն է։ Իսկ նրա ղեկավարած կուսակցության երբեմնի ջրառատ վտակներից, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ասում էր, թե քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ։ ՀՀԿ -ի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը այս երկու պնդումների համադրության տիրույթում է։