Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը ներկայացրել է վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում բարեփոխումների իրականացման հարցում կարևոր գործընկեր է, որի հետ մեր երկիրը շահագրգիռ …

