Ապրիլի 9-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը կավարտվի, և նա վայր կդնի նախագահի իր լիազորությունները: Թեև իշխանության ներկայացուցիչները պնդում են՝ որպես երկրի ղեկավար Սարգսյանն անփոխարինելի է և հենց նրան են պատրաստվում առաջադրել երկրի ապագա վարչապետի պաշտոնում, այդուհանդերձ, ընդդիմադիրները հակադարձում են՝ գործող նախագահը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում միայն ձախողումներ է ունեցել: Ի՞նչ հաջողություններ և …

