Ինչո՞ւ է Երևանում աղբի տեղը աղբամանի կողքին․  «Սանիթեք» ընկերության պարզաբանումը

Լուրեր

13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
Բոլորը

Երևանյան փողոցներում շրջող քաղաքացիներս ու մեր երկիր այցելած զբոսաշրջիկներն «Աղբի տեղն աղբամանն է» կարգախոսը միայն տեսնում են աջ ու ձախ փակցված պաստառների վրա, որովհետև իրականում աղբի տեղը աղբամանը չէ, աղբամանի կողքին է՝ բարձված ու հսկա կույտի տեսքով։

Թե ինչու է քաղաքում նման աղբաշատ իրավիճակ ստեղծվել, և որն է Երևան քաղաքի աղբահանության թիվ մեկ պատասխանատուի՝ «Սանիթեք» ընկերության աշխատանքի թերացման պատճառը, Factor.am-ը փորձեց պարզել։

Մեզ հետ զրույցում  «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրենի օգնական Քրիստինա Հովհաննիսյանն անդրադառնալով  աղբահանության վերջին շաբաթների խայտառակ իրավիճակին՝ նշեց. «Աղբահանության աշխատանքներում նման խնդիրների պատճառը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք բացասաբար են ազդել մեր  ընկերության աշխատանքի որակի վրա։ Խոսքը վերաբերում է և՛ Նուբարաշենի աղբավայրի ճանապարհների խնդրին, և՛ Լարսում մեքենաների կուտակմանը, քանի որ այդ ճանապարհով  ընկերությունը ներկրում էր մեքենաների սարքավորումներ, որոնք, փաստորեն, ուշ են տեղ հասնում։  Այդ պատճառով ընկերությունն ունի մեքենաների խնդիր, ինչի հետևանքով չենք հասցնում բոլոր տեղերում ապահովել աղբահանությունը պատշաճ կերպով»։

Հարցին՝ արդյոք ընկերության ունեցած տեխնիկական խնդիրները պետք է հետաքրքրե՞ն քաղաքացիներին, որոնք ստիպված են ամառվա տապին շնչել աղբի գարշահոտությունը, Քրիստինա Հովհաննիսյանը պատասխանեց․ «Քանի որ մենք այն ընկերությունը չենք, որն իր խնդիրները բարդում է տարբեր հանգամանքների վրա,  ուստի «Սանիթեք» ընկերության տնօրինությունը մշակել է ճգնաժամային ծրագիր, մենք պատրաստվում ենք շահագործման հանձել ևս մի քանի նոր մեքենա և խոստանում ենք շատ արագ՝ մեկ շաբաթվա ընթացքում, կարգավորել հարցը»։

Այստեղ հարկ ենք համարում նշել, որ Երևան քաղաքի աղբահանությունն առաջին անգամ չէ, որ այս վիճակում է, նախորդ տարի ևս պատկերը նույնն էր և ընկերության աշխատակիցները գործի անցան միայն այն ժամանակ, երբ աղբի թեման հասավ ֆեյսբուք։

 

Աղավնի Սուքիասյան