Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով: 2018թ. ապրիլի 21-ին Արտաշատ քաղաքի ճանապարհին կատարվող իրադարձությունները լուսաբանելու նպատակով տեսանկարահանում կատարելու ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությունը բռնության կիրառմամբ խոչընդոտելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները և ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը ՀՀ …

